ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
10.10.2014 | 00:48

...թե փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի իր դիմումը ոչ թե օրերս է գրել, ինչպես պնդում են լրատվամիջոցները, այլ դեռևս երկու շաբաթ առաջ։ Ավելի ստույգ, երբ կառավարությունը կայացրեց իր «դարակազմիկ» որոշումը և Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակեց։ Ասում են, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կատարած արտառոց այդ քայլի հաջորդ օրն իսկ մարզպետների անմիջական «շեֆը» որոշել է իրերը հավաքել:

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ